2018թ.-ի հունվար-հունիս ամիսներին Ղազախստանի Հանրապետությունում սանիտարական ավիացիայի օդանավերի օգնությամբ բժիշկները կարողացել են փրկել 150 երեխայի:
Առողջապահության նախարարությունը նշում է, որ անցյալ տարի ընդհանուր առմամբ բժշկական ավիացիան սպասարկել է ավելի քան 450 փոքրիկ հիվանդի: Հատկանշական է, որ որոշ նորածինների քաշը նույնիսկ կիլոգրամի չէր հասնում:
Սանիտարական ավիացիայի օդանավերը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Ղազախստանի Հանրապետությունում իրականացրել են 982 թռիչք: Բժիշկները օգնել են 1072 հիվանդի:
Նորածինների ավիափոխադրումը իրականացվում է հատուկ եղանակով. դրա համար օդանավերում տեղադրված են հատուկ սարքավորումներ: Մասնավորապես, օդանավերը համալրված են բարձր տեխնոլոգիական սարքերով, որոնք ապահովում են թթվածնի ավտոմատ մատակարարումը: Բացի այդ, երեխաների համար բոքսերում մշտապես պահվում է օպտիմալ ջերմաստիճանը: Այն դեպքում, երբ խոսքը վերաբերվում է վաղաժամ ծնված երեխային, բժիշկների հիմնական ուժերը կենտրոնանում են շնչառության ապահովման և սրտի աշխատանքի ուղղությամբ:
Որոշ վիճակագրություն. 2018 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում սանիտարական ավիացիայի օդանավերով տեղափոխված հիվանդ երեխաների 17.3% -ը եղել են պաթոլոգիաներով ծնված նորածիններ: