Ալթայի Հանրապետությունում բժշկական ավիացիային սպասարկելու է նոր Mi-8 ուղղաթիռը: Դա հնարավոր է դարձել երկրում սանիտարական ավիացիայի զարգացման պետական ծրագրի շնորհիվ:
Օդանավում տեղադրված է ժամանակակից բժշկական մոդուլ, որը նախատեսված է հիվանդին անմիջապես օդում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Ընդ որում, այս մոդուլը հնարավորություն է տալիս սպասարկելու ոչ թե մեկ, այլ երկու հիվանդի:
Ի՞նչ է իր մեջ ներառում այս մոդուլը: Վերակենդանացման սարքավորումներ, ինտենսիվ թերապիայի իրականացման, ինչպես նաև հիվանդի առողջական վիճակին հետևելու համալիր:
Սանիտարական ավիացիան Ալթայում
Ալթայի Հանրապետությունը, Ռուսաստանի մյուս շրջանների հետ միասին, մասնակցում է ֆեդերալ ծրագրին, որի շրջանակներում պլանավորվում է կատարելագործել երկրի դժվար հասանելի շրջանների բնակիչներին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելու միջոցները:
Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին: Անցած տարի հանրապետությունում բժշկական ավիացիայի օդանավերը իրականացրել են 175 թռիչք: Հաջողվեց էվակուացնել և օգնություն ցույց տալ 282 տուժածի, որոնց թվում էին կաթվածով և ինֆարկտով հիվանդներ, վնասվածք ստացած անձինք և ծննդաբերող կանայք:
2018 թ.-ի հունվար-հունիս ժամանակահատվածում ալթայան սանիտարական ծառայությունը 47 թռիչք է իրականացրել և օգնություն է ցույց տվել 72 տուժածի, որոնց թվում կային նաև երեխաներ:
Պետք է նշել, որ նախկինում Ալթայի բժշկական ավիացիայի հնարավորությունները շատ ավելի նեղ էին: Առաջին՝ օդանավերում չկային հատուկ սարքավորումներ, բժիշկները ստիպված էին դրանք վերցնել իրենց հետ, ինչը շատ դժվարացնում էր աշխատանքը: Երկրորդ՝ ծառայությունները չափազանց թանկ էին: Այսօր իրավիճակը փոխվել է դեպի լավը:
Ներկայումս Ալթայի սանիտարական ավիացիան սպասարկում է 190 բնակավայր, որոնց մոտ քառասունը գտնվում են դժվար հասանելի վայրերում: