Բժշկական ավիացիան Ռուսաստանում

Բժշկական ավիացիան Ռուսաստանում

Բժշկական ավիացիան Ռուսաստանում

Մեր երկրում սանիտարական ավիացիայի պատմությունը, ընդհանուր առմամբ, անբաժանելի է հայրենական ավիացիայի պատմությունից: Այն սկիզբ է առնում անցած դարի 30-ական թվականներից. այդ ժամանակ ԽՍՀՄ-ում սկսեցին լրջորեն մտածել այն մասին, որպեսզի ստեղծեն հզոր ավիացիա՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Երկրորդ համաշխարհային պատերազմը նշանակալի էտապ հանդիսացավ ռուսական սանիտարական ավիացիայի առաջընթացի համար: Սակայն, ավիացիայի այս ճյուղի զարգացման գագաթնակետն է համարվում հետպատերազմյան ժամանակաշրջանը: Հենց այդ ընթացքում բժշկական նպատակներով սկսեցին օգտագործել ոչ թե ինքնաթիռներ, այլ ուղղաթիռներ, որոնք ունեին մի շատ կարևոր առավելություն` կարող էին թռչել դժվար հասանելի վայրեր: Եվ իսկապես, ուղղաթիռներին հարկավոր չէ թռիչքի և վայրէջքի ուղի և դրանք հնարավոր է նստեցնել անմիջապես հիվանդանոցների մոտ: Իհարկե, ինքնաթիռներից նույնպես շարունակում էին օգտվել: Դրանք որոշակի փոփոխությունների էին ենթարկել. ավելացվել էր բեռնատարողունակությունը, ձևափոխվել սրահը:
Որոշ վիճակագրական տվյալներ. 1968 թ.-ին ԽՍՀՄ-ում գործում էր 164 հոսպիտալ, որոնցում աշխատող բժշկական բրիգադները օգտագործում էին L-410, An-2, Tu-104 և An-28 օդանավեր: Բացի այդ, խորհրդային բժիշկների շրջանում մեծ կշիռ ուներ Mi-2 ուղղաթիռը:

Медицинская авиация в России

20-րդ դարի երկրորդ կեսին բժշկական ավիացիան գտնվում էր ԽՍՀՄ Առողջապահության նախարարության ենթակայության ներքո: 1994 թ.-ից ընդգրկված է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կազմի մեջ:
Ներկայումս բժշկական նպատակներով օգտագործվում են Eurocopter և Ka-226 ուղղաթիռները:
Կարելի է առանձնացնել մի շարք խնդիրներ, որոնց հետ առընչվում է ռուսական բժշկական ավիացիան մեր օրերում: Առաջին՝ օդանավերի շահագործումը բավականին թանկ է նստում, երկրորդ՝ թռիչքների թույլտվություններ ստանալու հետ կապված կան մի շարք դժվարություններ և երրորդ՝ երբեմն չի արդարացնում ենթակառուցվածքը: Բացի այդ, գիշերային ժամերին դժվար է կազմակերպել բժշկական օդանավերով թռիչքներ. մայրաքաղաքում օրվա մութ ժամին բժշկական ուղղաթիռներով չվերթները անհնարին են:
Հուսանք, որ մոտ ժամանակներում այս խնդիրները կլուծվեն:

Читайте также  Антиоксидантная терапия витаминами С и Е восстанавливает эндотелиальную функцию у детей с гиперлипидемией
admin

Comments are closed.