Բժշկական ավիացիան օգնության է հասնում տարբեր ախտորոշումներով հիվանդներին, այդ թվում` գլխուղեղի վնասվածք ստացած անձանց: Ներուղեղային արյունազեղումներով հիվանդներին պետք է հատուկ զգուշությամբ տեղափոխել:
Որտեղ տանել
Գլխուղեղի վնասվածքով հիվանդները սովորաբար նախնական բուժումը ստանում են ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում: Ցավոք, ոչ բոլորում կգտնես նեյրովիրաբուժական բաժանմունք: Իսկ վերը նշված հիվանդներին պետք է անհապաղ տեղափոխել նման բաժանմունք: Հաճախ հիվանդների կրիտիկական վիճակը թույլ չի տալիս նրանց ցամաքային տրանսպորտով փոխադրել և այս դեպքում օգնության է հասնում բժշկական ավիացիան:
Նման դեպքերում անհրաժեշտ է շատ զգույշ գործել, հակառակ դեպքում հիվանդը ուղեղի ավելի լուրջ վնասվածքներ կստանա:
Հիվանդների ավիափոխադրման բնորոշ սխալները
Ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել ծանր հիվանդների հետ աշխատանքի բացերից: Նրանց տեղափոխումը չպետք է մեկ բժիշկի կողմից իրականացվի: Գլխուղեղի վնասվածքով անձանց տեղափոխության համար բժշկական բրիգադ է անհրաժեշտ: Պետք է հետևել, որպեսզի հիվանդի հետ միասին տեղափոխվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, առաջին հերթին, ինտենսիվ թերապիայի քարտը և էպիկրիզը:
Հիվանդը տեղափոխության ժամանակ պետք է ապահովված լինի թթվածնի անհրաժեշտ քանակությամբ, իսկ օդանավում պետք է լինեն ինտենսիվ թերապիայի բոլոր անհրաժեշտ սարքավորումները:
Տարածված են նաև այլ տիպիկ սխալներ, որոնք արվում են ծանր հիվանդների տեղափոխման ընթացքում: Մասնավորապես, բժիշկները, ովքեր ուղեկցում են նման հիվանդին, կարող են թերագնահատել
պաթոֆիզիոլոգիական փոփոխություններն ու խանգարումները, որոնք կապված են ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ հիվանդի ավիափոխադրման ընթացքում: Պետք է հաշվի առնել աղմուկի մակարդակը, ինչպես նաև ճնշումը, արագացումը և վիբրացիան: Բացի այդ, ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել թոքերի արհեստական օդափոխությունից, եթե դա անհրաժեշտ է:
Գլխուղեղի վնասվածք ստացած անձանց տեղափոխման անվտանգության կանոնների պատշաճ պահպանման պարագայում թռիչքը բարեհաջող է ընթանում: